Բեռնում...
Ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ-ն մանրամասնում է
01-10-2026 16:58 | Լուրեր

Ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ-ն մանրամասնում է

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Աղբյուր՝ AntiFake.am