Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է իրանցի ծովայինների մահվան մասին ցավակցագիր
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին իր մահվան մասին Իսրայելի բանակի հայտարարությունների ֆոնին X-ում հրապարակել է իրանցի ծովայինների մահվան մասին ցավակցագիր։

Հիշեցնենք, որ Իսրայելական ռեսուրսները՝ հղում անելով իրենց ՊՆ նախարարին, հայտնում են, որ կարողացել են սպանել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։
Թեհրանը, սակայն, դեռևս չի հաստատում նրա սպանության մասին լուրը։
Աղբյուր՝ AntiFake.am