Բեռնում...
Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ- 2026» թռիչքատակտիկական վարժանքները
25-06-2026 23:48 | Լուրեր

Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ- 2026» թռիչքատակտիկական վարժանքները

Թուրքական Քոնիա քաղաքի ավիացիոն բազայի տարածքում անցկացվում են «Անատոլիական արծիվ- 2026» միջազգային թռիչքատակտիկական զորավարժությունները՝ Ադրբեջանի բանակի զինծառայողների մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վարժանքներին ներգրավվել են այդ երկրի ռազմաօդային ուժերի թռիչքային և տեխնիկական կազմը, ինչպես նաև Սու-25 գրոհիչներ։

Զորավարժությունների հիմնական նպատակն է մասնակից երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցության զարգացումը, փորձի փոխանակումը և օպերատիվ հնարավորությունների ընդլայնումը։