AntiFake.am-ի էլեկտրոնային հասցեին կյանքին ուղղված սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ են ստացվում, որտեղ հարկադրվում է դուրս չգալ Կառավարության դեմ․․․
AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգում է․
«Ուշադրությու՛ն,
AntiFake.am-ի էլեկտրոնային փոստի հասցեին անձնական, ընտանիքի անդամներին սպանելու և կյանքին ուղղված սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ են ստացվում, որտեղ հարկադրվում է անել ճիշտ ընտրություն, չսխալվել, դուրս չգալ Կառավարության դեմ․․․
Եթե նման նամակներ ստանում են նաև շարքային քաղաքացիները, ապա սա իրական վտանգ է ազատ, անկախ ընտրությունների անցկացմանը։ Տեսնենք իրավապահները նույն ջանասիրությամբ, ինչ ջանասիրությամբ, որ գնում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետևից, կգնա՞ն այս նամակների պատվիրատուների հետևից»։
AntiFake.am-ի էլեկտրոնային հասցեին կյանքին ուղղված սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ են ստացվում, որտեղ հարկադրվում է դուրս չգալ Կառավարության դեմ․․․
Աղբյուր՝ AntiFake.am