Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ՝ ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկխոսության կարևորությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջխաղացման գործում։
Արաղչին և Գրոսին քննարկել են «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները»։
Կողմերը նաև ընդգծել են կառուցողական փոխգործակցության և երկխոսության օգտագործման կարևորությունը բանակցային գործընթացի առաջմղման և ամուր փոխըմբռնման հասնելու համար։
Աղբյուր՝ AntiFake.am