Բեռնում...
Արաղչին ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ քննարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները
24-02-2026 16:33 | Լուրեր

Արաղչին ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ քննարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Այս մասին Արաղչին նշել է իր Telegram ալիքում գրառման մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն էմիրաթցի գործընկերոջը տեղեկացրել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների ընթացքի մասին։

Երկու կողմերն ընդգծել են տարածաշրջանային երկրների միջև խորհրդակցությունները շարունակելու կարևորությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույց էր ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ, քննարկել են տարածաշրջանային և միջազգային, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։

Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Օմանում։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։

Աղբյուր՝ AntiFake.am