Արաղչին ասել է, որ Իրան-ԱԷՄԳ համաձայնագիրը հաշվի է առնում բոլոր պահանջները
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև կնքված համագործակցության համաձայնագիրը հաշվի է առնում ԱԷՄԳ-ի և Թեհրանի պահանջները անվտանգության հարցերում; «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այս համաձայնագիրը ստեղծում է գործնական համագործակցության մեխանիզմ, որը արտացոլում է Իրանի բացառիկ անվտանգության պայմանները, ինչպես նաև գործակալության տեխնիկական պահանջները»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Իրանը բարի կամք է ցուցաբերել՝ վերսկսելով համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։