Բեռնում...
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին
17-09-2026 22:21 | Լուրեր

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են կիսաքայքայված վիճակում տղամարդու դի։

Այս պահին կարծես թե պարզվել է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել է դին, Արաբկիր վարչական շրջանի ենթակայության տակ է, ու հիմա Դավթաշենի համայնքային ոստիկանները սպասում են, թե երբ կբարեհաճեն ոստիկանության Արաբկիրի բաժնից։ Իսկ այնտեղից, Գ․ Շամշյանի տեղեկություններով, պատասխանել են, որ դա իրենց տարածքը չէ։ Մինչդեռ այս հատվածում, ցավոք, բազմաթիվ նմանատիպ դեպքերի ենք լուսաբանել, որոնց ժամանակ ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։

Ոստիկանության Դավթաշենի բաժնի պետ Զ․ Ավդիշոևի հանձնարարականով համայնքային ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, ով սակայն անճանաչելի է, և հնարավոր չէ նրան նույնականացնել։

Աղբյուր` Shamshyan.com