Հայաստանի գոյաբանական մարտահրավերները ավելանում են արդեն ժամերի ընթացքում
Լրագրող Դավիթ Ֆիդանայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանը հարվածել է ադրբեջանական օդանավակայանին
Իրանը հարվածել է Նախիջևանում տեղակայված ադրբեջանական օդանավակայանին: Ադրբեջանական ՊՆ-ն հայտարարել է, որ Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա: Տեղի ունեցողի ասպեկտում մի քանի դիտարկում պետք է իրականացնել: Առաջին՝ կարևոր է հասկանալ այն, որ Իրանը հարվածում է այն երկրներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են իր դեմ մղվող պատերազմում: Երկրորդ՝ վերոգրյալը թույլ է տալիս ենթադրել, որ Իսրայելի մերձավոր դաշնակից ադբեջանական կողմը չնայած պաշտոնական լռությանը, այնուամենայնիվ որոշակի գործողություններ իրականացրել է Իրանի դեմ այս օրերին և իրանական կողմը դա ֆիքսել է: Երրորդ՝ ակնհայտ է, որ մինչ Հայաստանի հանցագործ վարչախումբը «Պեռաշկի փարթիի» մեջ է, Հայաատանի շուրջ մեծ հրդեհ է, և այդ առումով մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները ավելանում են, ոչ թե օր-օրի, այլ արդեն ժամերի ընթացքում»:
Աղբյուր՝ AntiFake.am