Բեռնում...
Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում
29-09-2025 11:17 | Լուրեր

Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող «Grand chess tour»-ի առաջին պարտիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

«Grand chess tour»-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։