Բեռնում...
Արոնյանը «Sinquefield Cup»-ի երկրորդ տուրում կիսել է միավորը Սևյանի հետ
20-08-2025 14:37 | Լուրեր

Արոնյանը «Sinquefield Cup»-ի երկրորդ տուրում կիսել է միավորը Սևյանի հետ

Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում:

ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Սամուել Սևյանն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և պարտիայի 53-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

Այժմ Լևոն Արոնյանը, Ալիռեզա Ֆիրուջան և Ռամեշբաբու Պրագնանանդհան ունեն հավասար` 1,5-ական միավոր:

Աղբյուր՝ AntiFake.am