Բեռնում...
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
13-05-2025 23:38 | Լուրեր

Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ

Այսօր՝ ժամը 17:15-ին,ՀԷՑ-ին չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևանի որոշ հատվածներ։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։

«Մասնավորապես՝ Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»:

«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։