Բեռնում...
Աշխարհում հարց են բարձրացնել՝ ինչո՞ւ են Եվրոպայում այդքան դժվար արձագանքում աճող բողոքի ցույցերին
10-11-2026 12:43 | Կարծիք

Աշխարհում հարց են բարձրացնել՝ ինչո՞ւ են Եվրոպայում այդքան դժվար արձագանքում աճող բողոքի ցույցերին

Աշխարհում սկսել են հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է Եվրոպայի կառավարությունների համար այդքան դժվար արձագանքել աճող բողոքի ցույցերին, գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Առնվազն ութ եվրոպական երկներում սկսված բողոքի ցույցերի ալիքը թուլացման նշաններ չի ցուցաբերում։ Ցույցերը, որոնց նախաձեռնողները հիմնականում երիտասարդներն են, պայմանավորված են դպրոցներում առկա պայմաններից դժգոհությամբ, վառելիքի թանկացմամբ, պարենային ապրանքների գների աճով, բնակարանների անմատչելիությամբ, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության ու անվստահության խորացմամբ։

Ցուցարարներին աջակցում են արհմիություններն ու եվրոպական ընդդիմադիր շարժումները, որոնք հանդես են գալիս կյանքի որակի բարելավման օգտին։ Բողոքի ցույցերն ընդգրկել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան և եվրոպական այլ երկրներ։

Իրավիճակից ակնառու է, որ Եվրոպայում ստեղծված խնդիրների համար պարզ լուծումներ գոյություն չունեն։ Կառավարությունների համար դժվար է արձագանքել իրավիճակին, քանի որ դրանցից շատերը մինչ այժմ չեն կարողացել առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք դուրս կլինեն ուժի ցուցադրումից։

Այդ հարցում իշխանությունները բախվում են բյուջետային լուրջ սահմանափակումների հետ, քանի որ շարունակաբար ավելացնում են ռազմական ծախսերը՝ ինչը բացասաբար է անդրադառնում սոցիալական ոլորտի վրա։ Իսկ սա արդեն իրավիճակի վատթարացման գործոններից մեկն է։

Եվրոպական մայրաքաղաքները փորձում են իրենց պայմաններով բանակցել բողոքի շարժումների առաջնորդների հետ, սակայն վերջիններիս այդ առաջարկները չեն համոզում, ինչն էլ հանգեցնում է անհնազանդությունների շարունակմանը և վերնախավերի կողմից պետական կառավարման համակարգը վերափոխելու փորձերին։

Սակայն ո՛չ ռեսուրսները, ո՛չ էլ քաղաքական կամքը բավարար չեն ներքաղաքական կայուն զարգացումներին վերադառնալու համար։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց համակիրների հետ բախումների, որոնք ակտիվորեն ընդլայնում են իրենց ազդեցությունը և արդյունքում կարող են վերցնել իշխանությունը։

Իհարկե, այս ամենը դեռևս միայն կանխատեսումներ են։

Սակայն ինչպես ԱՄՆ-ում Հանրապետականները տուժեցին իրանական պատերազմի արդյունքում առաջացած բարձր վառելիքային գներից, այնպես էլ Եվրոպայում՝ հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հարկերի ու սոցիալական բարեկեցության հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը:

*** Ֆոտոիլյուստրացիան գեներացված է ԱԲ կողմից»:

Աղբյուր՝ AntiFake.am