Պատմության այս խաչմերուկում մենք պետք է պատրաստ լինենք անցնելու մեր ուղին կրկին՝ հանուն Արցախի, Հայաստանի, հանուն մեր արժանապատվության․ Նաիրա Կարապետյան
Նաիրա Կարապետյանը գրել է․ «Արցախի Վերածննդի 38 տարին է:
Ծանր է, շատ ծանր, որ մենք կորցրեցինք մեր Արցախը, մեր ուժի և համախմբվածության խորհրդանիշը, մեր դրախտավայրը:
Պատմության այս խաչմերուկում կրկին պարտավոր ենք ընտրել դեպի համայն հայության և Հայաստանի արժանապատիվ ապագա տանող ճանապարհը:
Վիքիպեդիան գրում է. «Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։
Հենց այդ օրը Երևանում սկսվեցին ցույցեր ի աջակցություն արցախահայության»:
Մեր ժողովրդի միասնությունն ու դիմագիծը, երկար ու ձիգ, ծանր պայքարը, այդ պայքարի արդյունքում ձեռք բերված խաղաղ և ծաղկուն կյանքը կտրուկ փոխվեց վերջին տարիներին:
Իրականությունը սարսափելի է՝ Արցախում չկա գեթ մեկ հայ, Արցախի ղեկավարները Բաքվի բանտում են, Հայաստանի ղեկավարներն Արցախը համարում են Ադրբեջան, բանտերում են հայրենասեր մարդիկ, իսկ եկեղեցին՝ մեր ինքնության պահապանը, հալածվում է: Սրբազանները դատվում են, տիրադավները՝ վայելում պետական աջակցություն…
Պատմության այս խաչմերուկում մենք պետք է պատրաստ լինենք անցնելու մեր ուղին կրկին՝ հանուն Արցախի, Հայաստանի, հանուն մեր արժանապատվության:
Պարտավոր ենք մաքրել խարանը:
Պարտավոր ենք տեր կանգնել մեզ և մեր ինքնությանը»:
Աղբյուր՝ AntiFake.am