Բեռնում...
ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ իրանագետ
21-03-2026 12:54 | Կարծիք

ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ իրանագետ

Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈւ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։

Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ը կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ»,-գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am