Բեռնում...
Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տան սանհանգույցը, խոցվել է մեկ եղջերավոր կենդանի
30-05-2025 11:57 | Լուրեր

Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տան սանհանգույցը, խոցվել է մեկ եղջերավոր կենդանի

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։