Բահրեյնի ՀՕՊ-ը պատերազմի սկզբից ի վեր որսացել և ոչնչացրել է 129 հրթիռ և 215 ԱԹՍ
Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը մարտի 16-ին հայտարարել է, որ Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր որսացել և ոչնչացրել են 129 հրթիռ և 215 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ Բահրեյնում հարձակումների հետևանքով զոհվել է նաև առնվազն երկու մարդ։
Asharq լրատվականի փոխանցմամբ՝ Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը նաև հայտարարել է, որ «բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների և մասնավոր սեփականության դեմ միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»՝ հավելելով, որ հարձակումներն ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։
Աղբյուր՝ AntiFake.am