Բեռնում...
«Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք»
11-03-2026 12:19 | Մամուլի տեսություն

«Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել հատկապես այն ՔՊ-ականների շրջանում, ովքեր զօր ու գիշեր Նիկոլից ավելի նիկոլավարի էին վարկաբեկում եկեղեցին:

Օրեր առաջ, ըստ ՔՊ աղբյուների, վերջիններս դժգոհել են, թե չեն կարողանում եկեղեցիներ մտնել, որ շարքային քաղաքացիները նրանց մեղադրում են Կաթողիկոսին դեմ դուրս գալու համար, որ այսկերպ շարունակելն անհնար է:

Նրանց ի պատասխան, ասում են՝ շեֆի արձագանքը շատ ավելի լուրջ մտածելու տեղիք է տվել: «Համբերեք` վռազողը տղա չի բերում»,-կարճ ասել է Նիկոլ Փաշինյանը: