Բեռնում...
Առաջ մեզ ցեղասպանողներին ոչնչացնում էինք, իսկ այժմ առոք-փառոք դիմավորում ենք.  Դավիթ Ֆիդանյան
23-10-2025 10:58 | Կարծիք

Առաջ մեզ ցեղասպանողներին ոչնչացնում էինք, իսկ այժմ առոք-փառոք դիմավորում ենք. Դավիթ Ֆիդանյան

Առաջ մեզ ցեղասպանողներին ոչնչացնում էինք, իսկ այժմ առոք-փառոք դիմավորում ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Երևանում այս օրերին ոչ ավել ոչ պակաս տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական «ՀԿ»-ների կլոր սեղան: Եվ ադրբեջանական պատվիրակության կազմում է եղել Դիլարա Էֆենդևիան: Էֆենդևիան այն պսևդոէկոակտիվիստներից և այդ ակցիայի կազմակերպիչներից էր, ում մասնակցությամբ 2022թ. վերջին սկսվեց Արցախի բլոկադան: Բլոկադա որի ընթացքում ամիսներ շարունակ մարդիկ սովամահ էին լինում, հղի կանայք էին վիժում: Բլոկադա, որի վերջնարդյունքը 2023թ. սեպտեմբերին Արցախի ժողովրդի ցեղասպանությունը և հայաթափումն էր: Ժամանակին մենք մեր ժողովրդի հանդեպ հանցագործություններ արած տարատեսակպայմանական Էֆենդևիաններին ֆիզիկապես ոչնչացնում էինք, իսկ այսօր Երևանում պատվով դիմավորում ենք: Սա է փաշինյանական չորրորդ հանրապետության ողջ «պերճանքն» ու թշվառությունը, որտեղ սեփական ժողովրդի սպանդին մասնակցություն ունեցածին ոչ թե պատժում են այլ առոք-փառոք ընդունում և ճանապարհում:

Աղբյուր՝ AntiFake.am