Բեռնում...
Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում․ «Հրապարակ»
08-09-2026 11:38 | Մամուլի տեսություն

Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը, հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին, գրում է, որ 2026-ի հոկտեմբերի 25-ին Իջեւանի ավագանու համամասնական ընտրություններին ընտրողների թիվը 34 504 է, մինչդեռ 2021-ի նոյեմբերի 14-ին եղել է 33 090՝ աճելով 1414-ով։

Նույն աղբյուրը նշում է, որ 2021-ի համեմատ Դիլիջանի ընտրողների թիվը 2026-ին աճել է 1248-ով։ Թերթը հավելում է, որ բնական վերաճի բացակայության եւ արտագաղթի պայմաններում բնակչությունը նվազում է, մինչ ընտրողների թիվը աճում, եւ «հանելուկի» պատասխանը «կիմանա օրվա իշխանությունը»։