Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած, թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 35 երթուղին։
Աղբյուր՝ Shamshyan.com