Բեռնում...
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը
27-04-2026 17:51 | Լուրեր

Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Աղբյուր՝ Shamshyan.com