Բեռնում...
Միավորի՛ր վաղը քո մեջ այն երկու անբաժան ինքնություններդ և գնա՛ ընտրությունների․ Արմեն Աշոտյան
06-06-2026 19:47 | Կարծիք

Միավորի՛ր վաղը քո մեջ այն երկու անբաժան ինքնություններդ և գնա՛ ընտրությունների․ Արմեն Աշոտյան

Հա՛յ մարդ,
Կրկին դիմում եմ քեզ, և նորից՝ բանտախցից:

Դու և՛ մարդ ես, ով սիրում է իր ընտանիքը, իր երեխաներին, և ուզում է երջանիկ, պաշտպանված և հանգիստ ապրել: Ե՛վ հայ ես, ով իր նախնիների, իր ժողովրդի, իր տոհմի և Հայրենիքի զավակն է:

Միավորի՛ր վաղը քո մեջ այն երկու անբաժան ինքնություններդ և գնա՛ ընտրությունների:
Ընտրի՛ր այնպես, որ դու էլ, սերունդներդ էլ հա՛մ մարդ մնան, հա՛մ հայ:

Ընտրի՛ր այնպես, որ հայ մարդը չդառնա «վայ մարդ»:
Գնա՛, որ գնան…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ Փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ

06.06.2026

(փոխանցվել է Արմենի փաստաբանի միջոցով)

Աղբյուր՝ AntiFake.am