Բեռնում...
ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել. «Հրապարակ»
07-07-2026 10:49 | Մամուլի տեսություն

ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգևատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մոտ օրերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 3-ական միլիոն դրամ պարգևավճար փոխանցվեց:

Հիշեցնենք, որ մի քանի անգամ ավել գումարներ կառավարության անդամները ստացան։

Ի դեպ, տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները դիմել են ՍԴ` վերջին օրվա արտահերթ նիստում ընդունված օրենքի հակասահմանադրականության հարցով: Խոսքը դրսում ապրող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքից զրկելու մասին է` ընտրությունից մեկ տարի առաջ ընտրողն առնվազն վեց ամիս պետք է Հայաստանում գտնված լինի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում ։