Բեռնում...
Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ
07-03-2026 15:02 | Լուրեր

Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ

Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին էր։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանը ներողամտություն է հայցում հարևան այդ երկրների տարածքին հարվածներ հասցնելու համար, սսկայն այդ հարվածները կդադարեն, եթե նույն այդ տարածքներից Իրանի վրա հարձակումներ չլինեն։

Սա նշանակում է՝ թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ»,-գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am