Բեռնում...
Դրանք փաստացի չկան․ Պեսկովը՝ ՀՀ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների վիճակի մասին
06-11-2026 22:44 | Լուրեր

Դրանք փաստացի չկան․ Պեսկովը՝ ՀՀ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների վիճակի մասին

Հայաստանը փաստացի չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք [հարաբերություններ] փաստացի չկան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով Հայաստանի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների վիճակի մասին հարցին:

«Դուք գիտեք, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ», – բացատրել է նա:

«Իրոք, որոշակի քայլեր նշված են կանոնադրական փաստաթղթերում, բայց ամեն ինչ կախված կլինի կազմակերպության շրջանակում տեղի ունեցող քննարկումներից», – հավելել է նա: