Երբ ասելիքդ հիմնավորված է փաստերով, բանավեճից խուսափելու պատճառ չունես․ Ղազինյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․
«Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի՝
Ես երբեք չեմ խորշել և չեմ խորշում հրապարակային բանավեճից՝ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը ինչ-որ անհայտ ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի հետ։
Այ թե ինքը ինչու է խորշում ինձ հետ բաց և հրապարակային բանավեճից, կարծում եմ՝ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է։
Ի վերջո, երբ ասելիքդ հիմնավորված է փաստերով, բանավեճից խուսափելու պատճառ չունես։
Հ․Գ․ Պատճառը պարզ է՝ վախենում է ճշմարտության բացահայտումից»։
Աղբյուր՝ AntiFake.am