Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի մասին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած արտահայտություններին։
«Ես «հարյուր տարվա վոժդ» եմ իրավապաշտպանության ոլորտում, արդեն թոշակի անցնելուս ժամանակն է մոտենում, բայց, ազնիվ խոսք, ես ի վիճակի չեմ եղել նույնքան լավ պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան քպ-ականներն են պաշտպանում հայի տուն մտած ու հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին։
Տղաներ ու աղջիկներ, դուք բնատուր «իրավապաշտպան» եք – ձեր տե՛ղը չգիտեինք։
ՀԳ. Հատուկ «ողջույնըս»՝ գյուղապետ կոչեցյալին», – գրել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am