Բեռնում...
Եվրոպան ռազմավարական սխալ է կատարում․ Աբբաս Արաղչի
29-01-2026 22:16 | Լուրեր

Եվրոպան ռազմավարական սխալ է կատարում․ Աբբաս Արաղչի

Եվրամիությունը ռազմավարական մեծ սխալ է կատարում՝ ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը. հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Եվրոպան զբաղված է ճգնաժամի կրակը բորբոքելով… Մեր զինված ուժերն այսպես կոչված «ահաբեկչական կազմակերպություններ»-ի ցանկում ներառելով՝ այն կատարում է ռազմավարական ևս մեկ խոշոր սխալ»,- գրել է Իրանի արտգործնախարարը սոցիալական ցանցում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հունվարի 29-ին հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է ահաբեկչական կազմակերպություն համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։