Բեռնում...
Մի քիչ էլ որ մարդամեջ շարունակի դուրս գալ՝ չեղած վարկանիշից էլ ոչ մի բան չի մնա
23-03-2026 12:50 | Կարծիք

Մի քիչ էլ որ մարդամեջ շարունակի դուրս գալ՝ չեղած վարկանիշից էլ ոչ մի բան չի մնա

AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քիչ էլ որ մարդամեջ շարունակի դուրս գալ՝ չեղած վարկանիշից էլ ոչ մի բան չի մնա։

Օրվա իրադարձությունների համատեքստում պետք է մեկ կարևոր բան ֆիքսել։ Համատարած բռնաճնշումների ֆոնին, ի դեմս նկարում պատկերված կնոջ՝ հայերը չեն վախենում ազգակործան պատուհասի դեմքին ասել իրենց մտացածը։ Եվ սա է ամենակարևոր իրողությունը։ Սա է, որ սադիստ, մանիակի հոգեբանություն ունեցող հրեշին հանգիստ չի տալիս։ Սա է, որ խառնում է նրա հաշվարկները, ստիպում նրան սխալներ գործել, հետո փորձել հերթական անգամ ստել, իսկ ավելի ուշ կեղծ ներողություններով իրավիճակ փրկել։ Պատուհասը լավա անում, որ մարդամեջա դուրս գալիս։ Մի քիչ էլ որ մարդամեջ շարունակի դուրս գալ՝ չեղած վարկանիշից էլ ոչ մի բան չի մնա։ Քեզ տեսնենք․․․․»։

Աղբյուր՝ AntiFake.am