ԵԺԿ պատվիրակության խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ՀՀԿ դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնսերատի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ-ից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը և այլ խնդիրներ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև հանուն ընթացիկ քաղաքական շահերի այդ արժեքներից շեղվելու անթույլատրելիությունը։
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև կուսակցության դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրների վերաբերյալ։
ՀՀԿ-ն 2012 թվականից հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի անդամ և ներգրավված է կուսակցության տարբեր կառույցների ու ծրագրերի աշխատանքներում»,- ասվում է հրապարակման մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am