Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000-ական դոլար․ «Ուժեղ Հայաստան»
4000 դոլար՝ յուրաքանչյուր չորրորդ նորածնի համար։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
Սա ուղղակի ֆինանսական աջակցություն չէր, այլ ուղերձ․ ընտանիքը՝ զորացնելու և հայրենի հողում ծնունդն արժևորելու։ Սամվել Կարապետյանը բարեգործական ամենամյա ծրագիրն իրակացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։
Աղբյուր՝ AntiFake.am