Բեռնում...
Ֆրանսիան դեմ է Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին
30-03-2026 20:07 | Լուրեր

Ֆրանսիան դեմ է Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին

Իրանի ԱԳ նախարար Արաղչին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները:

Արաղչին նշել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն, այդ թվում՝ տարածաշրջանի երկրներում գտնվող ԱՄՆ բազաների և ռազմական օբյեկտների դեմ։

Իրանի ԱԳ նախարարը զրույցի ընթացքում քննադատել է նաև Եվրամիության դիրքորոշումը, մասնավորապես՝ եվրոպական մի շարք երկրների կողմից Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների արդարացումը:

Աղբյուր՝ AntiFake.am