Ազատություն Արմենին և ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին
AntiFake.am-ի լրագրող, պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ երեքուկես տարի առաջ Անտիֆեյքում սկսում էի իմ հարցազրույցների շարքը՝ Արմեն Աշոտյանն իմ առաջին հյուրն էր: Երեքուկես տարի անց Արմենն հերթական անգամ ենթարկվելով քաղաքական բռնաճնշումներին՝ իր ծննդյան տարեդարձը դիմավորում է կալանավայրում: Շնորհավորում եմ Արմեն ջան: Վստահաբար էս ամենը ինչ որ պահից ավարտվելու է և այս ռեժիմը, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով՝ կանգնելու է պատասխանատվության առջև, որովհետև չկա և չի եղել պատմության մեջ մի ռեժիմ, որը ինչ որ մի պահից սկսած պատասխան չի տվել սեփական հանցագործությունների համար: Ազատություն Արմենին և ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին»:
Աղբյուր՝ AntiFake.am