Բեռնում...
Մեծ Բրիտանիան պետք է օգներ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում. Թրամփ
03-03-2026 16:16 | Լուրեր

Մեծ Բրիտանիան պետք է օգներ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է աջակցեր Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում, սակայն Միացյալ Նահանգներն այլևս Լոնդոնի օգնության կարիքը չունի։

«Դա այլևս նշանակություն չունի, բայց նա պետք է օգներ… նա պետք է օգներ»,- ասել է Թրամփը բրիտանական The Sun հրատարակությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի դիրքորոշումը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգներն ունակ է գործել ինքնուրույն և կախված չէ տարածաշրջանում իր վաղեմի դաշնակցի աջակցությունից։

Աղբյուր՝ AntiFake.am