Բեռնում...
Սահմանադրության «պահապանները»
12-02-2026 20:07 | Կարծիք

Սահմանադրության «պահապանները»

Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրության «պահապանները»
Երբ այսօր իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները խոսում են օրինականությունից ու սահմանադրականությունից՝ հատկապես զուգահեռներ տանելով Սամվել Կարապետյանի թեկնածության հետ, արժե հիշեցնել, թե ինչ «օրինականություն» է կիրառվել Վանաձորի դեպքում։
Այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք միայն Վանաձորը վերահսկելու նպատակով տասնյակից ավելի անգամ փոխել են օրենքներ, կիրառել են քրեաիրավական, քաղաքացիական, ընտրական , ՏԻՄ ու այլ օրենսդրության մանիպուլյատիվ ու հակաօրինական սելեկտիվ մեխանիզմներ, որոնց նկարագրությունը նույնիսկ գործող իրավական խոսույթի շրջանակում հնարավոր չէ տեղավորել։
Փաստերը՝ հերթականությամբ․
1.Վանաձորի ապօրինի խոշորացում՝ գյուղական համայնքների հաշվին սեփական ձայներն ավելացնելու նպատակով։
2Ընտրությունների ժամկետի փոփոխություն՝ հոկտեմբերից֊ դեկտեմբեր, որպեսզի հասցնեն «աշխատել» գյուղական համայնքների հետ։
3ՏԻՄ օրենքների փոփոխություն՝ ինձ ու ավագանուն մինչև նոր ընտրությունները պաշտոնավարելու իրավունքից զրկելու համար։
4Իմ լիազորությունների ապօրինի կասեցում՝ ՔՊ-ական համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու նպատակով։
5Իմ նկատմամբ սկսված բռնաճնշումներ և ապօրինի քրեական գործեր՝ ստիպելու չառաջադրվել։
6Ընտրություններում հաղթելուց հետո իմ կալանավորումը և փորձերը՝ առանց ինձ «իրենց սրտի» քաղաքապետ ընտրելու։
7Ապօրինի դատական ակտով կասեցվել է ավագանու նիստը՝ համայնքի ղեկավար ընտրելու համար, որը շարունակվում է մինչ օրս։
8Օրենքի հերթական փոփոխություն՝ ընտրված ավագանու առկայության պայմաններում` կամայականորեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու համար։
9Երբ պարզվեց, որ ավագանու անդամ չհանդիսացողին հնարավոր չէ նշանակել, կրկին փոխվեց օրենքը՝ արդեն ավագանու անդամին ԺՊ դարձնելու համար։
10Ստեղծվեցին բացահայտ ապօրինի հիմքեր՝ ինձ կալանքի տակ երկար պահելու համար։
11Արդյունքում՝ ինձ ապօրինի պահեցին բանտում շուրջ 2,7 տարի։
12Այդ ընթացքում թույլ տվեցին, որ ապօրինի նիստերի միջոցով տնօրինվի համայնքի բյուջեն։
13իմ նկատմամբ հրապարակվեց ապօրինի դատավճիռ
Վերջնարդյունքում ստացվեց մի համայնք, որը փաստացի դուրս է ՀՀ Սահմանադրական ու օրենսդրական դաշտից,որի ՏԻՄ ընտրությունների արդյունքները որևէ կերպ արտացոլված չեն իրականության մեջ։
Սրանք միայն այն դրվագներն են, որոնք հիշողությամբ հեշտ վերականգնվում են։ Իսկ ամբողջ պատկերը շատ ավելի խորն ու ծանր է։
Եվ հիմա նույն մարդիկ փորձում են «օրինականության» դիրքերից գնահատել Սամվել Կարապետյանի թեկնածությունը»։

Աղբյուր՝ AntiFake.am