Բեռնում...
Տավուշի մարզում 4 մեծ քեֆ-ուրախություն է կազմակերպել Հայկ Ղալումյանը. «Հրապարակ»
07-07-2026 10:57 | Մամուլի տեսություն

Տավուշի մարզում 4 մեծ քեֆ-ուրախություն է կազմակերպել Հայկ Ղալումյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններում տարած իրենց վիճահարույց հաղթանակը «Քաղպայմանագիր» կուսակցությունը Տավուշի մարզում նշել է 4 մեծ քեֆ-ուրախությամբ։

Այդ քեֆերը կազմակերպվել են մարզի համայնքներից յուրաքանչյուրում՝ Իջեւանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում, Բերդում։ ՔՊ կուսակցության մեր աղբյուրը հայտնեց, որ խնջույքների կազմակերպումը համակարգել է Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում