Բեռնում...
Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի առաջատարն է
26-03-2026 12:39 | Լուրեր

Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի առաջատարն է

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ:

Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից ունի 7 միավոր:

Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և միջազգային վարպետ Մուհամմադզոխիդ Սույարովը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով և կեզրափակվի մարտի 26-ին:

Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 48 շախմատիստ:

Աղբյուր՝ AntiFake.am