Բեռնում...
Հայկ Ցիրունյանի անունը չկա նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»
26-05-2026 12:08 | Մամուլի տեսություն

Հայկ Ցիրունյանի անունը չկա նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին այլևս չկա նախընտրական ցուցակում։ Ընկերոջ կնոջ պատմությունը խանգարեց նրա կարիերային։ Բայց, մինչ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալը, վերջին տարիներին նկատելիորեն աճել է նրա ունեցվածքը։

Եթե 2021 թվականին պատգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է․ հայտարարագրերում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոարժույթ և միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։

Ցիրունյանը ՏՏ ոլորտից քաղաքականություն եկած գործիչներից էր։ Դեռ 2001-ից աշխատել է որպես ծրագրավորող տարբեր ընկերություններում, իսկ 2014-2020 թվականներին եղել է «Matersson» ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ 2018-ին հայտնվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, ապա 2020-ից դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021-ին կրկին մանդատ ստացավ՝ արդեն ՔՊ ցուցակով։

Սակայն այս ընտրություններին նրա անունը ցուցակում չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում