Բեռնում...
Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
29-06-2026 14:36 | Կարծիք

Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից` Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հ. Լեզվի և գրականության դասախոս, մի աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս , դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը։

Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է։

Շնորհակալություն եմ հայտնում ուսանողներիս ,ծնողներիս և կոլեգաներիս ինձ գնահատելու, հարգելու և կողքիս լինելու համար»։

Աղբյուր՝ AntiFake.am