Բեռնում...
Սպասվում է հորդառատ անձրև, կարկուտ
11-08-2026 08:23 | Լուրեր

Սպասվում է հորդառատ անձրև, կարկուտ

Երևանում օգոստոսի 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Օգոստոսի 11-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am