«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումնեերը պնդում են, որ հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքերի համալիրին: Նրանք համապատասխան հայտարարությունը հրապարակել են իրենց Telegram ալիքում:
««Իսլամական դիմադրության» մարտիկները հինգշաբթի օրը՝ 2026 թվականի մարտի 26-ին, ժամը 01:10-ին, հարված են հասցրել Թել Ավիվի կենտրոնում Իսրայելի պաշտպանության նախարարության («Կիրիա») կենտրոնակայանին», – ասվում է տեքստում:
Ըստ «Հեզբոլլահ»-ի՝ նաև «տարբեր տեսակի հրթիռներով» գրոհի են ենթարկվել քաղաքի մերձակայքում գտնվող զորանոցները, որոնք պատկանում են ռազմական հետախուզությանը:
Տարածված հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումները մեկ օրում իրականացրել են ռեկորդային 87 մարտական գործողություն Իսրայելի բանակի օբյեկտների դեմ։
«2026 թվականի մարտի 25-ին «Հեզբոլլահ»-ը 87 ռազմական գործողություն է իրականացրել Լիբանանի սահմանի մոտ իսրայելցի զինվորականների տեղաշարժերի հակազդման համար և հրեական պետության հյուսիսում իսրայելական բանակի դիրքերի, բազաների և տեղակայման վայրերի դեմ», – ասվում է հայտարարության մեջ։
Շարժումը պնդում է, որ իր թիրախները բոլոր դեպքերում եղել են «ռազմական օբյեկտներ՝ ի տարբերություն խաղաղ բնակչության վրա թշնամական հարձակումների»:
Լիբանանն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ է ներքաշվել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի աջակցություն Իրանի, հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1070-ը։
Աղբյուր՝ AntiFake.am