Տնային կալանքը՝ նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգի համար դարձել է ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու, «ձեռքերը կապելու» համեմատաբար անաղմուկ գործիք
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տնային կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներ...
Վստահ եմ, որ իրականում ավելի մեծ է այս ցուցակը, որովհետև լինում է, որ ուշացումով ենք իմանում այս կամ այն մարդու տնային կալանքի մասին, հավանաբար մի մասն էլ ոչ էլ իմանում ենք։
Տնային կալանքը նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգի համար դարձել է ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու, «ձեռքերը կապելու», քննադատներին լռեցնելու հարմար և համեմատաբար անաղմուկ գործիք։
Հենց այդ պատճառով է անհրաժեշտ անընդհատ հիշեցնել նաև տնային կալանքի տակ գտնվող մարդկանց մասին։
Նկարում.
1. Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան
2. Սամվել Կարապետյան — գործարար և բարերար
3. Արթուր Սարգսյան — ԱԺ պատգամավոր
4. Կարո Օկումուշյան — «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ
5. Դավիթ Համբարձումյան — մինչ կալանավորվելը՝ Մասիս համայնքի ղեկավար
6. Իգոր Սարգսյան — ՀՅԴ ԳՄ անդամ
7. Համբարձում Ներսիսյան — Վեհափառի եղբորորդին է [չունեի նկարը]
8. Գևորգ Ներսիսյան — Վեհափառի եղբայրն է
9. Մովսես Քարտաշյան — Էջմիածնի ՀՀԿ կառույցի ղեկավար
10. Նարեկ Սամսոնյան — փոդքաստի վարող
11. Վահագն Չախալյան — հասարակական գործիչ
12. Խաչիկ Գալստյան — քաղաքական գործիչ, «Հայրենիք» կուսակցություն»։
Աղբյուր՝ AntiFake.am