Հունգարիան չի աջակցի ԵՄ գագաթնաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ որոշումներին
Հունգարիան չի աջակցի ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի օգտին կայանալիք որևէ որոշման, քանի դեռ այն չի ապաշրջափակել «Դրուժբա» նավթամուղը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք կցանկանայինք մեր նավթը ստանալ Ուկրաինայի միջոցով, որն ուկրաինացիներն այժմ շրջափակել են։ Ես երբեք չեմ աջակցի այստեղ Ուկրաինայի օգտին որևէ որոշման, քանի դեռ հունգարացիները չեն ստանում մեզ պատկանող նավթը»,- լրագրողներին ասել է Օրբանը ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
Աղբյուր՝ AntiFake.am