Բեռնում...
«Նայում եմ Բագրատ սրբազանի դատական նիստը, և ուղեղումս զուգահեռ մեկ այլ իրականության պատկեր է վերհառնում՝ ինչպես էին նախօրեին 40 հոգի կրակում իրար վրա…». Արմեն Հովասափյան
19-02-2026 16:26 | Կարծիք

«Նայում եմ Բագրատ սրբազանի դատական նիստը, և ուղեղումս զուգահեռ մեկ այլ իրականության պատկեր է վերհառնում՝ ինչպես էին նախօրեին 40 հոգի կրակում իրար վրա…». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նայում եմ Բագրատ Սրբազանի և «17 արդարների» գործով հերթական դատական նիստը, լսում, թե ինչպես է մեղադրող կողմը հերթական անգամ միջնորդում, որպեսզի դատարանը ևս երեք ամսով երկարաձգի Բագրատ Սրբազանի կալանքը՝ հիմնավորելով, թե «գործի ծավալն այնքան մեծ է և Սրբազանի կալանքի տակ չմնալն իր մեջ սպառնալիք է պարունակում, որ անհրաժեշտ է ևս երեք ամիս մեկուսացնել»։

Ակամայից ուղեղումս զուգահեռ մեկ այլ իրականության պատկեր է վերհառնում․ ինչպես էին նախօրեին շուրջ 40 հոգի, օրը ցերեկով, շենքերի բակում, որտեղ երեխաները մի քանի մետր հեռավորության վրա ֆուտբոլ էին խաղում, ինքնաձիգներով կրակում իրար վրա։ Այս դեպքը փաստում է ՀՀ-ում առկա իրավական բեսպրեդելի և փաստացի բարդակի մասին, երբ թեմայի մեջ ներգրավված են մի քանի տասնյակ մարդիկ, իրավապահներից ոչ ոք տեղյակ չէ սպասվող սպանդի մասին։ Այսինքն այն աստիճան ապիկար են աշխատում, որ չեն կարողանում կանխել նման խայտառակությունը։ Սա, ըստ էության, համակարգի բառացի տոտալ պարալիզացիայի և պատասխանատուների իրենց տեղում չլինելու մասին է վկայում։ Ցանկացած նորմալ երկրում առնվազն շրջանի միլպետն ու քրեականի պետը միանգամից հրաժարական կտային, սակայն մեր իրականությունը այլ տրամաբանությամբ է գործում։

Վերադառնալով խոսքիս սկզբին՝ պատկերն ակնհայտ է․ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է իշխանությանն անհարմար մարդկանց, համակարգը գործում է ժամացույցի ճշգրտությամբ․ կալանք, երկարաձգում, մեկուսացում, անգամ, եթե մարդը շաբաթներով հացադուլում է՝ թքած ունեն նրա առողջական վիճակի վրա։ Անտեսվում է մարդու հեղինակությունը, երկրին մատուցած ծառայություններն ու տարիների վաստակը, հանրային կշիռը, մի ակնթարթում հայտարարվում է, թե տվկալ անձը «վտանգավոր է հասարակության համար», և պետական մեքենան սկսում է աշխատել ամբողջ թափով։ Չմոռանանք, որ ամեն գիծ հատելով անգամ Կաթողիկոսի վրա են քրեական գործ «կարել»։

Բայց երբ գործ ունենք իրական կրիմինալի հետ, երբ հասարակության անվտանգության իրական խնդիր է դրված, նույն համակարգը հանկարծ դառնում է կույր, խուլ ու դանդաղաշարժ, ոչ կանխարգելման ն ուղղված գործողություններ է իրակացվում, ոչ էլ տեղի ուենցածւ նորմալ բացահայտվում։

Ըստ էության գործ ունենք ընտրողական երկակի ստանդարտների հետ, ուժը կիրառել այնտեղ, որտեղ կա քաղաքական շահ, պետական պատվեր, մնացած հատվածում բրախած վիճակ»:

Աղբյուր՝ AntiFake.am