Պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին։
Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։
Հուսով եմ՝ հանրային դիրք ու լսարան ունեցող համալսարանականներն ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ չեն մնա խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելուց՝ ապահովելով «լսարանային էթիկայի» վերաբերյալ բաց հանրային քննարկումը»:
Աղբյուր՝ AntiFake.am