Բեռնում...
Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Արսեն Բաբայան
12-07-2025 13:02 | Լուրեր

Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Տպավորություն ունեմ, որ մենք, հատկապես Հինգ իրավապաշտպաններս, ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով:

Մենք հայտարարությամբ քննադատում ենք ՄԻՊ-ին, որ 8 ամսական երեխայի մոր գործով գլխավորը թողել ու փաստաբանին է մեղադրում երեխայի նկարը հրապարակելու համար, ՄԻՊ-ը հայտարարում է, թե Հինգի նախաձեռնությունը խոչընդոտում է իր լիազորությունը…

Իսկապես հնարավոր չի հասկանալ. Մենք այդ ինչպե՞ս ենք խոչընդոտել: Մեր ո՞ր գործողությամբ ենք խոչընդոտել: Իսկ հնարավո՞ր է, որ մեզ զրպարտում է ՄԻՊ-ը»:

Աղբյուր՝ AntiFake.am