Բեռնում...
ԺՀՄԻԳ փորձագետներին պատմել եմ կին քաղաքական գործիչների և կին լրագրողների նկատմամբ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից թիրախավորումների մասին. Մկրտչյան
03-02-2026 12:14 | Կարծիք

ԺՀՄԻԳ փորձագետներին պատմել եմ կին քաղաքական գործիչների և կին լրագրողների նկատմամբ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից թիրախավորումների մասին. Մկրտչյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է.

«ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներին մանրամասն պատմել և ամփոփ զեկույցի տեսքով փոխանցել եմ կին պատգամավորների, կին քաղաքական գործիչների և կին լրագրողների նկատմամբ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից կազմակերպվող և ուղղորդվող թիրախավորումների մասին, կիրառված ֆիզիկական բռնության դեպքերի և հոգեբանական ճնշումների մասին։

Պատմելով իրականությունը փորձել եմ կանխել ստի տարածումը թե այսօր Հայաստանում երաշխավորված է կանանց մասնակցայնությունը հանրային - քաղաքական դաշտում։

Այսօրվա իշխանության պատճառով հանրային ակտիվությամբ զբաղվող կանայք մշտապես բախվում են ֆիզիկական ու հոգեբանական բռնության»:

Աղբյուր՝ AntiFake.am