Եթե Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը Վաշինգտոնի համար կարող է կորցնել արդիականությունը․ իրանագետ
Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել, սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ամբողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։
Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը»,- նշել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am