Բեռնում...
Եթե Ռոբերտ Քոչարյանը 2018-ին իր ողջ ներուժով չաջակցեր Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը, ապա ՀՀ 3-րդ նախագահին սպասարկող ավտոշարասյունը մինչև օրս կունենար «ՍՍ» տառերով համարանիշներ
27-08-2025 14:05 | Կարծիք

Եթե Ռոբերտ Քոչարյանը 2018-ին իր ողջ ներուժով չաջակցեր Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը, ապա ՀՀ 3-րդ նախագահին սպասարկող ավտոշարասյունը մինչև օրս կունենար «ՍՍ» տառերով համարանիշներ

Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող լրատվամիջոցներն ու որոշ անհատներ փորձում են շահարկել այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի պետհամարանիշներում օգտագործվում «QP» տառերը։ Իրականում պատասխանը շատ պարզ է․ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018-ին իր ողջ ներուժով չաջակցեր Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը և մինչ օրս չշարունակեր իր պայքարը Սերժ Սարգսյանի դեմ, ապա ՀՀ 3-րդ նախագահին սպասարկող ավտոշարասյունը մինչև օրս կունենար «ՍՍ» տառերով համարանիշներ։ Այս մաին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Աղբյուր՝ AntiFake.am